Խմբային աշխատանք

Ուսումնական գործընթացի անբաժանելի մասն են կազմում խմբային աշխատանքները: Խմբային աշխատանքն ավելի արդյունավետ է դարձնում ուսուցման գործընթացը՝ նպաստելով սովորողների համագործակցային և հաղորդակցական կարողությունների զարգացմանը:

This slideshow requires JavaScript.

Posted in Նկարներ | Leave a comment

«ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանիները» նախագիծ

«ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանիները» նախագծի իրականացման ընթացքում 3-րդ դասարանի սովորողները բաժանվեցին զույգերի, ընտրեցին այն կենդանուն, որը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: Նախագծային աշխատանքի առաջին փուլում սովորողները գրեցին այդ կենդանում մասին իրենց հետաքրքրող հարցեր: Միասին քննարկեցինք հարցերը, կատարեցինք որոշակի շտկումներ: Հաջորդ փուլում սովորողները, օգտվելով տեղեկատվական տարբեր աղբյուրներից, գտան իրենց իսկ առաջ քաշած հարցերի պատասխանները, որոնք միասին վերլուծեցինք, քննարկեցինք, կատարեցինք անհրաժեշտ շտկումները: Երբ արդեն տեղեկատվական նյութը պատրաստ էր, սովորողները պատրաստեցին պրեզենտացիաներ և ներկայացրին իրենց ընկերներին:
Նախագծային այս աշխատանքի միջոցով սովորողները ձեռք բերեցին գիտելիքներ իրենց ուսումնասիրած կենդանու մասին, կարողացան ինքնուրույն փնտրել տեղեկատվություն, մշակել այն և ներկայացնել: Զույգերով աշխատանքը նպաստեց նաև համագործակցային կարողության և փոխօգնության զարգացմանը:

This slideshow requires JavaScript.

Posted in 2016 - 2017 ուստարի | Leave a comment

Հետաքրքիր և ուսանելի դասերի շարքից

Մաթեմատիկայի դասաժամի ընթացքում սովորողները ոչ միայն նախագիտելիքներ ստացան «Համաչափություն» թեմայի վերաբերյալ, այլև սովորեցին, թե ինչպես կարելի է օգտագործել համաչափության առանցքը պատկերը ամբողջացնելու համար:

Posted in 2016 - 2017 ուստարի | Leave a comment

Բացօթյա դաս

3-րդ դասարանցիները «մայրենի խոսքի մշակույթ» դասաժամն անցկացրին դպրոցի կանաչապատ տարածքում։ Այն անցավ շատ ուսանելի, ուրախ և անկաշկանդ մթնոլորտում։

This slideshow requires JavaScript.

Posted in 2016 - 2017 ուստարի | Leave a comment

«Այբ» ուսուցչական 3-րդ համաժողով

Այս տարի ևս կայացավ «Այբ» ուսուցչական համաժողովը, որի նպատակն է յուրաքանչյուր տարի վեր հանել ու քննարկել կրթությանը վերաբերող արդիական հարցերը, նպաստել ուսուցիչների փորձի փոխանակմանը և մասնագիտական զարգացմանը:

Posted in 2016 - 2017 ուստարի | Leave a comment

Խաղ-վիկտորինա

Դպրոցում կազմակերպած խաղ-վիկտորինայի ընթացքում առաջադրված բազմաբովանդակ հարց ու պատասխանի միջոցով աշակերտները ցուցադրեցին իրենց գիտելիքները, ճիշտ և արագ կողմնորոշվելու ունակությունները: Խաղ-վիկտորինային մասնակցում էին նաև ծնողները, որոնց շնորհիվ աշակերտներն իրենց ավելի անկաշկանդ և վստահ էին զգում:

This slideshow requires JavaScript.

Posted in 2016 - 2017 ուստարի | Leave a comment

Հաճելի «ընթերցանություն»

Հաճելիի և օգտակարի զուգակցումը դասամիջոցի ընթացքում:

Posted in 2016 - 2017 ուստարի | Leave a comment

«Աշուն» թեմատիկ-նախագծային աշխատանք

Թեմատիկ-նախագծային աշխատանքներն ուսումնական գործընթացի անբաժանելի մասն են կազմում: Այս անգամ 3-րդ դասարանի սովորողների հետ միասին իրականացրեցինք «Աշուն» թեմատիկ-նախագծային աշխատանքը: Աշխատանքի ընթացքում սովորողները հորինեցին աքրոստիկոսներ, հանելուկներ, կարդացին հետաքրքիր պատմվածքներ, հեքիաթներ և բանաստեղծություններ, հորինեցին աշնանային պատմություններ տերևի մասին: Պատմությունները շատ հետաքրքիր էին և յուրօրինակ: Սովորողները պարզեցին, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում աշնանը բնության մեջ, մարդկանց և կենդանինիների կյանքում: Իսկ թեմայի ամփոփումը կատարեցինք խմբային աշխատանքի միջոցով, որի ընթացքում սովորողները պատրաստեցին և ներկայացեցին  իրենց պատրաստած «աշնանային» պաստառներ: Աշխատանքը շատ էր հետաքրքիր էր և ուսանելի:

Posted in 2016 - 2017 ուստարի | Leave a comment

«Զույգերի օր»

«Այբ» տարրական դպրոցում միշտ էլ նշվում են տարատեսակ միջոցառումներ, հատուկ օրեր, որոնց միջոցով աշակերտները ոչ միայն համագործակցում են, այլև ուրախ և հետաքրքիր պահեր են պարգևում միմյանց: Դպրոցում լինում են հատուկ օրեր, երբ աշակերտների համար այդ օր վերածվում է իսկական տոնի: Այդ հատուկ օրերից էր նաև «Զույգերի օրը»:  Այդ օրը սովորողները ընտրել էին որևէ կերպար և երկու հոգով հագնվել այդ կերպարին համապատասխան: Օրն անցավ շատ ուրախ և տպավորություններով լի:

 

 

Posted in 2016 - 2017 ուստարի | Leave a comment

Զույգերով աշխատանք

Դասերի ընթացքում աշակերտները հաճախ են աշխատում զույգերով, միասին  ստուգում են առաջադրանքները, վերլուծում դրանք, և իրենք են ուղղում  իրենց սխալները: Զույգերով աշխատելու ընթացքում աշակերտները սովորում են ինքնուրույն հարցեր տալ միմյանց և պատասխանել այդ հարցերին:   Ուսուցման ընթացքում, երբ սովորողները աշխատում են զույգերով, զարգանում է երեխաների ուշադրությունը, անհամարձակ սովորողները լինում են ակտիվ դերում, որովհետև ընկերոջ հետ աշխատելիս սովորողն իրեն ազատ է զգում, առանց կաշկանդվելու արտահայտում են իրենց մտքերն ու կարծիքները: Իսկ առաջադրանքների ստուգման, դրանց վերլուծության ընթացքում լսում են միմյանց կարծիքները և նույն հարցի վերաբերյալ տալիս տարբեր մեկնաբանություններ: Արդյունքում դասապրոցեսը դառնում է ավելի հետաքրքիր և ուսանելի՝ մեծապես նպաստելով երեխաների համագործակցային և հաղորդակցական կարողությունների զարգացմանը:

https://www.youtube.com/embed/jhoIvJI9Bh0“>

Posted in Մայրենի | Leave a comment